Իռլանդիայի Լոֆթուս Հոլ դղյակում ֆիքսել են աղջկա ուրվական

3/2/2016
Իռլանդիայում՝ Լոֆթուս Հոլ դղյակում Թոմաս Բիվիսը, ով շրջագայում էր Բրիտանիայի պատմական հուշարձաններով, լուսանկարել է աղջկա ուրվական։ «Երբ մենք վերադառնում էինք տուն, ես նայեցի լուսանկարին․ ես իսկապես ցնցված էի»,- ասում է Բիվիսը։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Իռլանդիայում՝ Լոֆթուս Հոլ դղյակում Թոմաս Բիվիսը, ով շրջագայում էր Բրիտանիայի պատմական հուշարձաններով, լուսանկարել է աղջկա ուրվական։ «Երբ մենք վերադառնում էինք տուն, ես նայեցի լուսանկարին․ ես իսկապես ցնցված էի»,- ասում է Բիվիսը։
Լոֆթուս Հոլ դղյակի շուրջ շատ գաղտնիքներ ու առեղծվածներ են ստեղծվել։ Ամենաառաջին շենքը կառուցվել է 1350 թ. Ռեդմոնդների ընտանիքի կողմից։ 1650-ական թթ-ին` Կրոմվելյան բռնագրավումներից հետո տունն անցել է Լոֆթուս ընտանիքին: | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Լոֆթուս Հոլ դղյակի շուրջ շատ գաղտնիքներ ու առեղծվածներ են ստեղծվել։ Ամենաառաջին շենքը կառուցվել է 1350 թ. Ռեդմոնդների ընտանիքի կողմից։ 1650-ական թթ-ին` Կրոմվելյան բռնագրավումներից հետո տունն անցել է Լոֆթուս ընտանիքին:
Այժմյան շենքը կառուցվել է 1870-1871թթ. Էլայի 4-րդ Մարկիզի կողմից: 1917թ. դղյակը վերածվեց կանացի մենաստանի ու աղջիկների դպրոցի: 1983թ. այն գնեց Մայքլ Դեվերոնը: Նա մի ժամանակ ցանկանում էր այն վերածել հյուրանոցի, սակայն այդ միտքը իրականություն չդարձավ։ Դղյակը շարունակեց մնալ Դեվերոների սեփականությունը մինչև 2008թ., երբ վաճառվեց անհայտ գնորդի: Լուրեր էին շրջանառվում, որ այդ գնորդը U2 խմբից Բոնոն էր:  | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Այժմյան շենքը կառուցվել է 1870-1871թթ. Էլայի 4-րդ Մարկիզի կողմից: 1917թ. դղյակը վերածվեց կանացի մենաստանի ու աղջիկների դպրոցի: 1983թ. այն գնեց Մայքլ Դեվերոնը: Նա մի ժամանակ ցանկանում էր այն վերածել հյուրանոցի, սակայն այդ միտքը իրականություն չդարձավ։ Դղյակը շարունակեց մնալ Դեվերոների սեփականությունը մինչև 2008թ., երբ վաճառվեց անհայտ գնորդի: Լուրեր էին շրջանառվում, որ այդ գնորդը U2 խմբից Բոնոն էր:
Այս երիտասարդ աղջկա ուրվականի վերաբերյալ կան տարբեր լեգենդներ։ Պատմում են, որ այս տանը բնակվում էր ընտանիք, որի անդամ էր 20-ամյա մի աղջիկ, ում այս մեծ սառը տանը այնքան ձանձրալի էր, որ չգիտեր, թե ինչ աներ։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Այս երիտասարդ աղջկա ուրվականի վերաբերյալ կան տարբեր լեգենդներ։ Պատմում են, որ այս տանը բնակվում էր ընտանիք, որի անդամ էր 20-ամյա մի աղջիկ, ում այս մեծ սառը տանը այնքան ձանձրալի էր, որ չգիտեր, թե ինչ աներ։
Տունը գտնվում էր ծովափին։ Մշտական անձրևների ու ուժեք քամիների պատճառով տանից դուրս գալ չէր լինում։ Միակ զբաղմունքը, որ ուներ ընտանիքը, թղթախաղերն էին։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Տունը գտնվում էր ծովափին։ Մշտական անձրևների ու ուժեք քամիների պատճառով տանից դուրս գալ չէր լինում։ Միակ զբաղմունքը, որ ուներ ընտանիքը, թղթախաղերն էին։
Եվ ահա մի օր նրանց դուռը թակեց մի անծանոթ, ում այցով ամբողջ ընտանիքը, և հատկապես 20-ամյա Աննան, շատ ուրախացավ։ Մի երեկո նրանք բոլորը խաղում էին, երբ Աննան  կռանում է սեղանի տակ ընկած իրը վերցնելու և նկատում է, որ հյուրի ոտքերը թափանցիկ են (իսկ մի ուրիշ տարբերակով ոտնաթաթերի տեղը սմբակներ էին): | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Եվ ահա մի օր նրանց դուռը թակեց մի անծանոթ, ում այցով ամբողջ ընտանիքը, և հատկապես 20-ամյա Աննան, շատ ուրախացավ։ Մի երեկո նրանք բոլորը խաղում էին, երբ Աննան կռանում է սեղանի տակ ընկած իրը վերցնելու և նկատում է, որ հյուրի ոտքերը թափանցիկ են (իսկ մի ուրիշ տարբերակով ոտնաթաթերի տեղը սմբակներ էին):
Աննան բարձր ճիչ է արձակում, իսկ հյուրը անմիջապես թռչում է՝ առաստաղին թողնելով մի մեծ անցք։ Այդ անցքը մինչև հիմա պահպանվում է իր առեղծվածային պատմության հետ։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Աննան բարձր ճիչ է արձակում, իսկ հյուրը անմիջապես թռչում է՝ առաստաղին թողնելով մի մեծ անցք։ Այդ անցքը մինչև հիմա պահպանվում է իր առեղծվածային պատմության հետ։
Աննան չէր կարողանում ուշքի գալ․ դեպրեսիվ վիճակը և երկարատև հիվանդությունը նրան անկողին գամեցին։ Նա փողոց դուրս չէր գալիս։ Ասում են՝ մինչև կյանքի վերջ նա մնաց դղյակում փակված՝ սպասելով անծանոթի վերադարձին։ 10 տարի անց Աննան մահացավ։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Աննան չէր կարողանում ուշքի գալ․ դեպրեսիվ վիճակը և երկարատև հիվանդությունը նրան անկողին գամեցին։ Նա փողոց դուրս չէր գալիս։ Ասում են՝ մինչև կյանքի վերջ նա մնաց դղյակում փակված՝ սպասելով անծանոթի վերադարձին։ 10 տարի անց Աննան մահացավ։
Տարածված կարծիքի համաձայն՝ Բիվիսի ֆիքսած լուսանկարում հենց Աննայի ուրվականն է, ով չի կարողանում լքել դղյակը, և այդ պատճառով էլ դղյակի սեփականատերերը անընդհատ փոխվուն են՝ չկարողանալով ապրել այդտեղ։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Տարածված կարծիքի համաձայն՝ Բիվիսի ֆիքսած լուսանկարում հենց Աննայի ուրվականն է, ով չի կարողանում լքել դղյակը, և այդ պատճառով էլ դղյակի սեփականատերերը անընդհատ փոխվուն են՝ չկարողանալով ապրել այդտեղ։
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Աննան հղիացել էր անծանոթից։ Պարոն Տոտենհեմը՝ Աննայի հայրը, իմանալով դրա մասին, մենամարտի է հրավիրում երիտասարդին ու սպանում նրան։  Աննան, չդիմանալով ցավին, հիվանդանում է ու շուտով մահանում։ Իսկ թափանցիկ ոտքերի և առաստաղի անցքի մասին պատմությունը հորինել են հենց Տոտենհեմները հղիության ամոթալի փաստը թաքցնելու համար։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Աննան հղիացել էր անծանոթից։ Պարոն Տոտենհեմը՝ Աննայի հայրը, իմանալով դրա մասին, մենամարտի է հրավիրում երիտասարդին ու սպանում նրան։ Աննան, չդիմանալով ցավին, հիվանդանում է ու շուտով մահանում։ Իսկ թափանցիկ ոտքերի և առաստաղի անցքի մասին պատմությունը հորինել են հենց Տոտենհեմները հղիության ամոթալի փաստը թաքցնելու համար։
Չնայած այսօրվա դղյակի շենքը կառուցված է այս դեպքից շատ տարիներ անց, սպասավորները մինչ օրս հաճախակի տեսնում են տան շուրջը թափառող Աննայի ուրվականին։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Չնայած այսօրվա դղյակի շենքը կառուցված է այս դեպքից շատ տարիներ անց, սպասավորները մինչ օրս հաճախակի տեսնում են տան շուրջը թափառող Աննայի ուրվականին։