Toyota-ն նորից գրավեց Դաքարը

2/4/2016
Աշխարհում ամենահայտնի ու միաժամանակ ամենաբարդ ավտոմրցավազքում «Դաքար 2016-ում» Toyota մակնիշը իր ավտոմեքենաների ամրության նոր ռեկորդ սահմանեց։ 13 օր հոգնատանջ մարաթոնից հետո, որը սկսվել էր հունվարի 3-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից, ավարտին հասավ Ռոսարիո քաղաքի Պարանա գետի ափերին։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Աշխարհում ամենահայտնի ու միաժամանակ ամենաբարդ ավտոմրցավազքում «Դաքար 2016-ում» Toyota մակնիշը իր ավտոմեքենաների ամրության նոր ռեկորդ սահմանեց։ 13 օր հոգնատանջ մարաթոնից հետո, որը սկսվել էր հունվարի 3-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսից, ավարտին հասավ Ռոսարիո քաղաքի Պարանա գետի ափերին։
Ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 9075կմ էր, կարողացան հաղթահարել մրցավազքին մասնակցող 111 մեքենաներից միայն 65-ը, որոնց կեսը մրցավազքը եզրափակեցին Toyota մակնիշի ամենագնացներով։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 9075կմ էր, կարողացան հաղթահարել մրցավազքին մասնակցող 111 մեքենաներից միայն 65-ը, որոնց կեսը մրցավազքը եզրափակեցին Toyota մակնիշի ամենագնացներով։
Դաքարի լեգենդար մրցարշավը տեղի է ունենում դեռ 1979թ-ից, որին մասնակցում են սերիական ավտոմեքենաների ավտոարշավորդները։ Սկզբնապես մրցավազքի երթուղին տեղի էր ունենում Փարիզից Հյուսիսային Աֆրիկայով մինչև Սենեգալի մայրաքաղաք Դաքար։ Սակայն ժամանակի ընթացքում երթուղին փոփոխության է ենթարկվել։ Սկսած 2009թ-ից՝ անվտանգության նկատառումներով երթուղին Աֆրիկայից տեղափոխվել է Հարավային Ամերիկա՝ ընդ որում պահպանելով մրցավազքի յուրօրինակ անվանումը՝ Դաքար։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Դաքարի լեգենդար մրցարշավը տեղի է ունենում դեռ 1979թ-ից, որին մասնակցում են սերիական ավտոմեքենաների ավտոարշավորդները։ Սկզբնապես մրցավազքի երթուղին տեղի էր ունենում Փարիզից Հյուսիսային Աֆրիկայով մինչև Սենեգալի մայրաքաղաք Դաքար։ Սակայն ժամանակի ընթացքում երթուղին փոփոխության է ենթարկվել։ Սկսած 2009թ-ից՝ անվտանգության նկատառումներով երթուղին Աֆրիկայից տեղափոխվել է Հարավային Ամերիկա՝ ընդ որում պահպանելով մրցավազքի յուրօրինակ անվանումը՝ Դաքար։
Toyota ընկերության ավտոմեքենաները Դաքարի մրցավազքում մշտապես զարմացնում են ավտոսիրողներին և ամեն անգամ ապացուցում իրենց մեքենաների հուսալիությունը։ Դեռ 2015թ-ին Toyota Land Cruiser 200  ամենագնացները զբաղեցրեցին վերին բոլոր երեք հորիզոնականները Т2 կատեգորիայում, և հիմա էլ հաղթանակի դափնիները բաժին հասան ամենաարագ ու ամենադիմացկուն սերիական ամենագնացին։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Toyota ընկերության ավտոմեքենաները Դաքարի մրցավազքում մշտապես զարմացնում են ավտոսիրողներին և ամեն անգամ ապացուցում իրենց մեքենաների հուսալիությունը։ Դեռ 2015թ-ին Toyota Land Cruiser 200 ամենագնացները զբաղեցրեցին վերին բոլոր երեք հորիզոնականները Т2 կատեգորիայում, և հիմա էլ հաղթանակի դափնիները բաժին հասան ամենաարագ ու ամենադիմացկուն սերիական ամենագնացին։
«Դաքար-2016» մրցարշավի հաղթող ճանաչվեց Toyota Land Cruiser VDJ200 ամենագնացը, որի անձնակազմն էին ֆրանսիացիներ Նիկոլյա Գիբոնը և Ժան Պիեռ Գարսենը։ Անկրկնելի Land Cruiser 200 ամենագնացը, որը գրավել է միլիոնավոր ավտոսիրողների սերն ու հարգանքը 140 երկրնեորւմ, հերթական անգամ ցուցադրեց իր յուրօրինակ ունակություններն ու հնարավորությունները։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
«Դաքար-2016» մրցարշավի հաղթող ճանաչվեց Toyota Land Cruiser VDJ200 ամենագնացը, որի անձնակազմն էին ֆրանսիացիներ Նիկոլյա Գիբոնը և Ժան Պիեռ Գարսենը։ Անկրկնելի Land Cruiser 200 ամենագնացը, որը գրավել է միլիոնավոր ավտոսիրողների սերն ու հարգանքը 140 երկրնեորւմ, հերթական անգամ ցուցադրեց իր յուրօրինակ ունակություններն ու հնարավորությունները։
Այս ամենագնացը իր ամրությամբ ու հուսալիությամբ իրավամբ կարող է համարվել արտաճանապարհների թագավոր։ Նշենք նաև, որ Դաքարի 37-րդ մրցարշավում  Toyota մակնիշի ավտոմեքենաները վայելում էին հատուկ պահանջարկ։ Մրցարշավին մասնակցող 111 ավտոմեքենաներից 42-ը (մասնակիցների ընդհանուր թվի 38%-ը) ներկայացնում էին հենց Toyota մակնիշը։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
Այս ամենագնացը իր ամրությամբ ու հուսալիությամբ իրավամբ կարող է համարվել արտաճանապարհների թագավոր։ Նշենք նաև, որ Դաքարի 37-րդ մրցարշավում Toyota մակնիշի ավտոմեքենաները վայելում էին հատուկ պահանջարկ։ Մրցարշավին մասնակցող 111 ավտոմեքենաներից 42-ը (մասնակիցների ընդհանուր թվի 38%-ը) ներկայացնում էին հենց Toyota մակնիշը։
65 ավտոմեքենաներից 28-ը, որոնք կարողացան հաղթահարել դժվարանցանելի մրցավազքը, Toyota մակնիշի ավտոմրցարշավորդներն էին։ Սա հերթական ապացույցը հանդիսացավ այս մակնիշի անգերազանցելի որակների հաստատման, որոնց համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ ու անանցանելի տարածություններ։ | անշարժ գույք | տրանսպորտ | նորություններ
65 ավտոմեքենաներից 28-ը, որոնք կարողացան հաղթահարել դժվարանցանելի մրցավազքը, Toyota մակնիշի ավտոմրցարշավորդներն էին։ Սա հերթական ապացույցը հանդիսացավ այս մակնիշի անգերազանցելի որակների հաստատման, որոնց համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ ու անանցանելի տարածություններ։