Մեր ծառայությունները

Client.am կայքը ոչ միայն տրամադրում է անվճար հայտարարություններ տեղադրելու հնարավորություն, այլև իր հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ ծառայություններից, որոնք դարձնում են ընտրված հայտարարությունը ավելի տեսանելի և հասանելի առավել լայն զանգվածների համար: Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

Թոփ հայտարարություն

Տվյալ ծառայության ակտիվացման դեպքում ձեր հայտարարությունը տեղադրվում է կայքէջի տեսանելի վերին հատվածում, ինչպես նաև հայտնվում է էջում ներկայացված հայտարարությունների առաջին հորիզոնականներում: Ակտիվացման շնորհիվ ձեր հայտարարությունը մեկ ամիս ժամկետով մշտապես տեսանելի է կայքի այցելուների համար: Ծառայության արժեքն է 2000 դրամ:



Ձեր հայտարարությունը թոփ հայտարարություն դարձնելու համար արտատպեք այստեղ դրա հասցեն․
օնլայն վճարում | արքա | arca
Հայտարարության տարածում

Տվյալ ծառայության ակտիվացման դեպքում հայտարարությունը հաճախակի հայտնվում է նաև մեր ֆեյսբուքյան էջում և այլ մասնագիտացված խմբերում, որով կարճ ժամանակահատվածում հայտարարության դիտելիությունը անցնում է 1000-ի սահմանը: Հայտարարությունը տարածելու հետ կապված աշխատանքները տարվում են այնքան ժամանակ, քանի դեռ հայտարարությունը գտնվում է մեր կայքում: Գործարքի իրականացումից որևէ միջնորդավճարներ չեն գանձվում: Ծառայության արժեքն է 4000 դրամ:



Ձեր հայտարարության դիտելիության ուժեղացման համար արտատպեք այստեղ դրա հասցեն․
օնլայն վճարում | արքա | arca
Լուսանկարում

Եթե ցանկանում եք ձեր հայտարարությանը կցել բարձրորակ նկարներ` այն դարձնելով առավել մատուցելի մեր կայքում, ապա ձեզ ենք առաջարկում մեր մասնագետների կողմից տրամադրված լուսանկարման ծառայություն: Մեր նկարած պրոֆեսիոնալ նկարները կնպաստեն ձեր հայտարարության դիտելիության աճին և կմեծացնեն ձեզ անհրաժեշտ գործարքի իրականացման հնարավորությունը: Բացի այդ, տվյալ ծառայությունից օգտվելու դեպքում ձեր հայտարարությունը 7 օր շարունակ կցուցադրվի կայքի թոփ հայտարարությունների շարքում: Ցանկության դեպքում կարող եք զանգահարել մեզ՝ 095 807373, 099 807373 հեռախոսահամարներով կամ գրել մեր էլ. փոստին՝ info@client.am հասցեով:

Տեսանկարահանում

Client.am կայքը իր հաճախորդներին առաջարկում է նաև տեսանկարահանման ծառայություն: Եթե ցանկանում եք, որ ձեր հայտարարությունը պարունակի նաև տեսահոլովակ, որն ամենայն մանրամասնությամբ կցուցադրի ձեր առաջարկած անշարժ գույքը կամ տրանսպորտային միջոցը, ապա այս ծառայությունը ձեզ համար է: Ծառայության ակտիվացման դեպքում մեր մասնագետը կայցելի ձեզ և կիրականացնի բոլոր անհրաժեշտ նկարահանումները տեսահոլովակի պատրաստման համար: Վերջինս կկցվի մեր կայքում ձեր տեղադրած հայտարարությանը, որը նաև կտեղադրվի մեր թոփ հայտարարությունների շարքում 15 օր շարունակ: Ցանկության դեպքում խնդրում ենք զանգահարել մեզ` 095 807373, 099 807373 հեռախոսահամարներով կամ գրել մեր էլ. փոստին՝ info@client.am հասցեով: