Մեր մասին

Client.am կայքը իր գործունեությունը ծավալում է ավտոաշխարհի և անշարժ գույքի բնագավառներում: Մեր աշխատանքի արդյունավետությունը հաստատվում է արձանագրած արդյունքներով, որոնք կտեսնեք մեզ հետ համագործակցելով։

Կայքէջի առանձնահատկությունները՝

- Այցելուները կայքէջում կարող են գտնել այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է վերոնշյալ ոլորտներում։ Client.am կայքը հնարավորություն է տալիս ոչ միայն իրականացնել առքուվաճառքի կամ վարձակալության գործարքներ, այլև տեղեկություններ ստանալ ավտոաշխարհի և անշարժ գույքի շուկաների վերջին նորություններից, ինչպես նաև ծանոթանալ հետաքրքրաշարժ նյութերի։

- Կայքէջում հայտարարության տեղադրման դյուրին համակարգի շնորհիվ ցանկացած այցելու կարող է ունենալ հայտարարություն մեր կայքում: Մեր աշխատակիցները միշտ պատրաստ են ձեզ օգնել ձեր հայտարարության հետ կապված ցանկացած հարցում:

- Մենք աշխատում ենք յուրաքանչյուր հայտարարության հետ անհատապես՝ ներկայացնելով այն մեր կայքում առավել մատուցելի։ Մեզ մոտ տեղադրված հայտարարությունները ցուցադրվում են ոչ միայն կայքէջում, այլև տարածվում են ինտերնետ տիրույթում՝ այն հասանելի դարձնելով ավելի լայն զանգվածներին, այդպիսով հնարավոր դարձնելով գործարքի իրականացումը։ Տվյալ աշխատանքները տարվում են կայքում հայտարարության առկայության ամբողջ ընթացքում:

- Client.am կայքում հայտարարությունները տեղադրվում են անվճար։